Ինչպես ավելի վաղ հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝  մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ:

Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող:

Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:

Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրությանը կից հրապարակել էր նաև լուսանկար, որտեղ պատկերված էին ադրբեջանական զինուժի կիրառած ԱԹՍ-ի բեկորները։  Մեր տեղեկություններով՝  Ադրբեջանը կոպտեր տեսակի կամիկաձե ԱԹՍ է կիրառել։

933