Մայիսի 12-ին՝ ժամը 15։37-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գոշ-Ճամբարակ ավտոճանապարհի առաջին կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Թ. Ղ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից մոտ 10 մետր՝ սահել դեպի Գետիկ գետի ափամերձ հատված և բախվել ծառին:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

741