ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը հայտարարել է, որ կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար կանցկացվի վերապատրաստում։ Ըստ նրա, եթե երկրորդ անգամ ուսուցիչը չհաղթահարի կամավոր ատեստավորման դրական շեմը, կասկածի տակ կդնի իր մասնագիտական գիտելիքները։

«Այս տարի մենք ունեցել ենք ուսուցիչներ, որոնք մասնակցել են կամավոր ատեստավորման գործընթացին, սակայն բավարար արդյունքներ չեն գրանցել, և, գործող իրավակարգավորումների համաձայն, իրենք մեկ տարի հետո պետք է մասնակցեն պարտադիր ատեստավորման գործընթացին։ Մենք`որպես լիազոր մարմին, հասկանում ենք, որ այս ուսուցիչներին պետք է աջակցել, որպեսզի այս տարի ավելի պատրաստված լինեն ատեստավորմանը»,–ասել է նա։ 

Փոխնախարարը հիշեցրել է, որ ՀՀ հինգ բուհեր ներկայացրել էին կամավոր ատեստավորման նախապատրաստական գործընթացների վերապատրաստման մոդուլներ և ծրագրեր, որոնք արդեն երաշխավորվել են նախարարի հրամանով. «Բոլոր այն ուսուցիչները, որոնք նախորդ տարի մասնակցել են կամավոր ատեստավորմանը և բավարար արդյունքներ չեն գրանցել, այդ 5 բուհերից ցանկացածը կարող են ընտրել, գրանցվել վերապատրաստման դասընթացի և հաջորդ փուլում մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին»։

1393