Շարժական մամոգրաֆն արդեն Մեղրիում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Նշվում է, որ մինչև հունիսի 2-ն այն կկայանի Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնի տարածքում՝ կրծքագեղձի սքրինինգային ծրագրի նպատակով: Ծրագրի շահառու են հանդիսանում Մեղրու ԲԿ-ում կցագրված 50-69 տարեկան կանայք, ովքեր նախապես պետք է այցելեն իրենց ընտանեկան բժիշկներին, նախնական զննում անցնեն և իրենց բժշկի կղմից տրված հերթագրման կտրոնով, որտեղ նշված կլինի իրենց հետազոտման օրն ու ժամը, մոտենան շարժական մամգրաֆիկ ծառայության աշխատակիցներին:

«Բոլոր հետազոտություններն անվճար են։ Հերթերից խուսափելու համար կապվեք ձեր ընտանեկան բժիշկների կամ բուժքույրերի հետ: Ծառայությունը սքրինինգային է՝ այսինքն, գանգատ չունեցողների շրջանում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակ ունի»,- ասված է հայտարարությունում։

689