ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է թույլատրել դաշնակիցներին Կիև տեղափոխել F-16 կործանիչներ, հայտնում է CNN-ն այսօր՝ մայիսի 19-ին՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրները նշում են, որ Սպիտակ տունն ազդարարել է եվրոպացի դաշնակիցներին, որ չի պատրաստվում արգելափակել F-16-ի մատակարարումները, քանի որ մշտապես գտնվում է Կոնգրեսի և այլ երկրների ճնշման տակ: Սակայն նշվում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի աշխատակազմը տեղյակ չէ ինքնաթիռների արտահանման վերաբերյալ պաշտոնական հայտերի մասին, և Պետդեպարտամենտի պաշտոնյաները դեռ հրաման չեն ստացել դրանց տեղափոխման փաստաթղթերը մշակելու համար։
Ինչպես հայտնում է CNN-ը, որոշ պաշտոնյաներ կասկածում են Կիև F-16-ների մատակարարման նպատակահարմարության մեջ։ Նրանք կարծում են, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը արդյունավետ է կործանիչների դեմ, ուստի Ուկրաինայի զինված ուժերը փոքր թվով առաքելություններ են իրականացնում՝ օգտագործելով արդեն իսկ ունեցած ռազմական ինքնաթիռները։
Ինչպես հաղորդվում է, մայիսի 17-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ Վաշինգտոնը չի փոխել Ուկրաինային F-16-ների մատակարարման պլանները և դեռևս մտադիր չէ Կիևին կործանիչներ մատակարարել։ The New York Times-ը նույն օրը հաղորդել է, որ ԱՄՆ վարչակազմը մերժում է ուկրաինացի օդաչուներին մարտական պատրաստություն անցնել եվրոպական երկրներից F-16 կործանիչների վրա, քանի որ ԱՄՆ-ը չի պատրաստվում կործանիչներ տեղափոխել Կիև: