«Վագներ» ՄՌԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը նշել է ուկրաինացի զինվորականների կրած կորուստները Բախմուտի (Արտյոմովսկ) համար մղվող մարտում։
Ըստ Պրիգոժինի՝ Ուկրաինայի զինված ուժերը Բախմուտում կորցրել են մոտ 55 հազար զինվոր. «2022 թվականի փետրվարի 22-ից Բախմուտի տարածքում ուկրաինացիների անդառնալի կորուստները կազմել են 55 հազար զոհված։ Ի դեպ, դա երեք անգամ ավելի է, քան ԽՍՀՄ-ը կորցրել է 10 տարվա թնթացքում Աֆղանստանում»։
ՄՌԿ-ի գլխավոր խնդիրը, հավելել է Պրիգոժինը, Ուկրաինայի զինված ուժերի առավելագույն ռեսուրսների ոչնչացումն է. «Մեր խնդիրն է ջախջախել ուկրաինական բանակը, այլ ոչ թե նրանց հնարավորություն տալ հավաքվել հակահարձակման ժամանակ»:
Քաղաքի համար պայքարը տևել է 224 օր։ Ավելի վաղ Բախմուտի գրավման կապակցությամբ շնորհավորել էր նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բոլոր նրանք, ովքեր աչքի են ընկել, կստանան պետական պարգեւներ, ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը։