PMC «Վագները» սկսել է ստորաբաժանումների դուրսբերումը Բախմուտից (Արտյոմովսկ), իր տեսաուղերձում ասել է մասնավոր ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը։
«Այսօր՝ մայիսի 25-ին, մենք դուրս ենք բերում մեր ստորաբաժանումները Բախմուտից։ Հիմա ժամը 5-ն է: Մինչև հունիսի 1-ը հիմնական մասը կտեղափոխվի թիկունքի ճամբարներ։ Մենք դիրքերը հանձնում ենք զինվորականներին»,- ասել է նա։
«Մենք մեկնում ենք թիկունքի շրջաններ», - ասել է Պրիգոժինը՝ դիմելով նրանց։ Գլխավորը զգույշ լինելն է... Մինչեւ հունիսի 1-ը հանգստանում ենք, պատրաստվում, հետո նոր առաջադրանքներ ենք ստանում։ Մենք մեր բոլոր դիրքերը հանձնում ենք զինվորականներին»։
Պրիգոժինը նշել է, որ ռուսական բանակը «լայն ճակատով» կգնա դեպի արևմուտք։ Իսկ «Վագները», ըստ նրա, Բախմուտում «ներխուժումից» հետո գնալու է տեխնիկան կարկատելու։