Tiktok-ը դատի է տվել ամերիկյան Մոնտանա նահանգին

«ABC» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ «TikTok» սոցիալական ցանցը հայց է ներկայացրել ԱՄՆ Մոնտանա նահանգի կառավարության դեմ։ Նահանգն առաջինն էր ԱՄՆ-ում, որն ամբողջովին արգելեց այս հարթակը։
ԱՄՆ նահանգների մեծ մասի իշխանությունները մասամբ կամ ամբողջությամբ արգելել են «TikTok»-ի օգտագործումը պաշտոնական սարքերում՝ մտավախություն ունենալով, որ տվյալները կարող են հայտնվել Պեկինի մոտ։
24 Մայիս, 2023 00:17
606