Մեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ․ վարորդն ու 4 ուղևորները դուրս են բերվել

Մայիսի 23-ին, ժամը 21։36-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի դաշտամիջյան հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է «Չաիրներ» կոչվող հատվածում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1993 թ.) և 4 ուղևորի։
24 Մայիս, 2023 14:03
381
Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի փրկարարական վարչություններն իրականացնում են ուժեղացված ծառայություն, սահմանվել է զինված հերթապահություն
03 Հոկտեմբեր, 2022 18:43
Հրդեհ է բռնկվել Ծովագյուղ գյուղի տներից մեկում
20 Օգոստոս, 2022 17:05
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից
05 Օգոստոս, 2022 02:07