ԱՄՆ-ը դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության Եվրոպայի եւ Եվրասիայի աջակցության ծրագրի համակարգող Մարիա Լոնգինը։

«Դիտարկում ենք մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ամերիկյան տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցվող փոքր մոդուլային միջուկային ռեակտորների ստեղծման հնարավորությունը, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ էներգետիկ անկախության ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից», - ասել է նա։

Փոքր մոդուլային ռեակտորները կոմպակտ միջուկային ռեակտորներ են, որոնք սովորաբար համարժեք են 300 ՄՎտ-ին կամ ավելի քիչ հզորության, որոնք նախագծված են մոդուլային տեխնոլոգիայի կիրառմամբ, այն ապահովում է խնայողություն սերիական արտադրության հաշվին և շինարարության կարճ ժամանակահատվածում։

1361