Կիևին F-16 կործանիչների մատակարարման հետևանքները բացարձակապես չեն հաշվարկվել ԵՄ երկրների կողմից, որոնք հետևում են ամերիկյան ալիքին, նրանք չեն գիտակցում, թե ինչով դա կավարտվի, այսօր՝ մայիսի 24-ին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Սա եվրոպական մայրցամաքում հակամարտության սրման և իրավիճակի ապակայունացման ևս մեկ փուլ է։ Հետևանքները բացարձակապես չեն հաշվարկվել արևմտյան գործընկերների, նկատի ունեմ ԵՄ-ի կողմից։ Նրանք գնում են այս ամերիկյան ալիքով, ըստ երևույթին, պարզապես չհասկանալով, թե ինչպես կավարտվեն նման փորձերը»:

Նա այդ մասին ասել է՝ պատասխանելով Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարելու ԱՄՆ-ի նախաձեռնությունը։

Կիևը բազմիցս խնդրել է իր արևմտյան դաշնակիցներին՝ իրեն հանձնել կործանիչներ, մասնավորապես՝ F-16: Մայիսի 21-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հիրոսիմայում Մեծ յոթնյակի խմբի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Արևմուտքը կսկսի ուկրաինացի օդաչուներին վարժեցնել չորրորդ սերնդի կործանիչներով, այդ թվում՝ F-16-ով: 

620