Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի և Անի Մխիթարյանի թեկնածությունները: Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը ոչ մեկը չի մասնակցել:

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը պարզաբանեց, որ երբ ընտրություն չի կատարվում, անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուները, բայց քանի որ այդպիսի թեկնածուներ չունեն, այս դեպքում երկրորդ փուլ չի կարող լինել: «Ըստ կանոնակարգի՝ հարցը ԲԴԽ դաշտում է և Բարձրագույն դատական խորհուդը տասնօրյա ժամկետում պետք է ներկայացնի հաջորդ թեկնածուների եռյակին»,- ասաց նա:

420