ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 28-ի առթիվ, մասնավորապես․

«Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: 105 տարի առաջ` 1918 թ․ մայիսի 28-ին, հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախ պետականությունը: Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին, որի ամրապնդման ու արժևորման ուղին պետք է շարունակենք և այժմ։ ՀՀ անկախության հռչակագրով արձանագրվել է մեր պատրաստակամությունը՝ զարգացնելու առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթները և հաստատելու պետականություն՝ հիմնված մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքների և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի վրա։ Ուստի, կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ»։


678