
«Անջատում` հանուն փրկության» սկզբունքը ինքնորոշման իրավունքի ամենածայրաստիճան եղանակն է: Այսօր մամուլի ասուլիսում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ անջատումը տեղի է ունեցել վաղուց՝ Խորհրդային միությունից: Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: «Ադրբեջանի լայնածավալ պատերազմը ցույց է տալիս, որ այդ երկրի նպատակն է գրավել Արցախը, եթե ոչ ավելին: «Անջատում` հանուն փրկության» սկզբունքի իրավունքը կանխում է հետ գնալու ճանապարհը»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ չի կարելի միացնել Արցախը ռասիստական ռեժիմով պետությանը: «Անջատում՝ հանուն փրկության սկզբունքը միջազգային հանրության կողմից ընդունված է: Կոսովոյի անկախության հիմքում դա էր դրված»,- հիշեցրեց Եղիշե Կիրակոսյանը: