Շվեդիան կհյուրընկալի պատմության մեջ առաջին սեքսի Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է Շվեդիայի սեքսի ֆեդերացիայի կայքը։

Մրցաշարը կանցկացվի Գյոթեբորգի մոտ, կմեկնարկի հունիսի 8-ին և կտևի մի քանի շաբաթ։ Դրան կմասնակցեն աշխարհի 20 երկրների ներկայացուցիչներ։ Նշվում է, որ առաջնությունն անցկացվելու է երեք փուլով, որոնցից յուրաքանչյուրի համար մասնակիցները պետք է որոշակի քանակությամբ միավորներ վաստակեն։

Շվեդիայի սեքսի ֆեդերացիան հիմնադրվել է 2016 թվականին և ներկայումս միակ կազմակերպությունն է աշխարհում, որը սեքսը դիտարկում է որպես սպորտ։ Կազմակերպությունն ընդգծում է, որ առաջատար խաղացող է սեքս-թրեյնինգի և սեքս-մրցույթների ոլորտում, ունի 30-ից ավելի ասոցիացիաներ և ավելի քան 3000 անդամ ամբողջ երկրում։

Հ․Գ․ Հետագայուն պարզ դարձավ, որ սա եղել է մի քանի ստրիպտիզ ակումբների սեփականատեր Դրագան Բրագիչի գովազդային արշավը։  Դիմումը մերժվել է։ Պաշտոնական պատճառը փաստաթղթերի ոչ ճիշտ լրացումն է։ 

 

2227