Այսօր՝ մայիսի 30-ի առավոտյան, Մոսկվայի և Մոսկվայի շրջանի վրա իրականացված անօդաչու սարքի հարձակումը հաստատում է հատուկ ռազմական գործողությունների շարունակման անհրաժեշտությունը։ Պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը չի ծրագրում ուղերձ հղել երկրի քաղաքացիներին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա ևս մեկ անգամ հաստատում է հատուկ ռազմական գործողությունները շարունակելու և դրված նպատակներին հասնելու անհրաժեշտությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովն ասել է, որ «այսօր աշխատանքային օրը նախագահի համար շատ վաղ է սկսվել».
Հարցին, թե Պուտինը նախատեսում է արդյոք հատուկ ուղերձով հանդես գալ Մոսկվայում և մերձմոսկովյան շրջանում անօդաչու սարքերի հարձակումներից հետո», Պեսկովը պատասխանել է. «Այս պահին հատուկ ծրագրեր չկան։ Բայց մենք գիտենք, որ, փառք Աստծո, զոհեր և վիրավորներ չկան և այս պահին վտանգ չկա Մոսկվայի և մերձմոսկովյան շրջանի բնակիչների համար»։