ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Վաշինգտոնը վստահ է, որ Շվեդիան պատրաստ է բոլոր առումներով անդամակցել ՆԱՏՕ-ին։

«Բլինքենը և Չավուշօղլուն ընդգծել են ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը, և պետքարտուղարը վերահաստատել է իր հաստատակամությունը, որ Շվեդիան հիմա պատրաստ է միանալ դաշինքին»,- ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Բլինքենը նաև շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին՝ թուրքական կառավարության շարունակական ջանքերի համար՝ ապահովելու Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության երկարաձգումը։ Թուրքիան և Հունգարիան միակ երկրներն են, որոնք դեռ չեն վավերացրել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

773