ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, որոնք լքեցին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները, պարզապես վախկոտներ են, որ վախենում են ձեռքի տակ եղած փաստերով ազնիվ զրույց վարելուց։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցության արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

«Այսօր (Ռուսաստանի) արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ] Մարիա Վլադիմիրովնա Զախարովան ինձ ցույց տվեց երկու տարբեր լուսանկարներ մակեդոնական թերթերում։ Առաջին լուսանկարը նախօրեի երեկոյան էր, երբ բոլորը եկել էին ճաշելու և լուսանկարվել են։ Հիմա ես հասկանում եմ, թե ինչու։ Որպեսզի այս թերթը հրապարակի այս լուսանկարն ու ասի. «Բոլորը եկել են, բայց Լավրովը չկա։ Լավրովը մեկուսացման մեջ է»։ Դե, դա նախորդ օրն էր՝ հավաքույթ, լավ մակեդոնական գինի, խորտիկ: Իսկ բացումը հաջորդ առավոտյան էր։ Մյուս թերթերը լուսանկար են հրապարակել բացումից։ Բոլոր երկրներն այնտեղ ներկայացված են իրենց խորհրդանիշների հետևում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է Լավրովը։

642