ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կկարողանա մեկնել Չինաստան «երբ պայմանները թույլ տան»։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մենք չունենք որեւէ պետքարտուղարի այց, որի մասին պետք է հայտարարել: Ինչպես ավելի վաղ ասել էինք, այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կնշանակվի, երբ պայմանները թույլ տան»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով գործակալության թղթակցի համապատասխան հարցին։
Միաժամանակ նա չի պարզաբանել, թե ինչ պայմանների մասին է խոսքը։

Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Բլինքենի այցը Պեկին կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ։ Իր հերթին, Bloomberg-ը հայտնել է նաև, որ պետքարտուղարը մտադիր է առաջիկա շաբաթներին այցելել Չինաստան, որտեղ կարող է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ իրենք որևէ տեղեկություն չունեն այս հարցի վերաբերյալ։

759