Շեբեկինոյում հրետակոծության հետևանքով այրվում է հինգհարկանի շենք․ տեսանյութ

Ուկրաինայի հետ սահմանին գտնվող ռուսական Շեբեկինո քաղաքում արկը հարվածել է հանրակացարանի շենքին, այն բռնկվել է, հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը իր տելեգրամյան ալիքում։ Քաղաքը կրկին գնդակոծվել է «Գրադ»-ով։
«Հանրակացարանի շենքը հրկիզվում է արկերի անմիջական հարվածից, իսկ վարչական շենքում ավերածություններ կան։ Քաղաքում էլեկտրականություն չկա»,- ասել է նա։
Մարզպետը նաև նշել է, որ սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե ավտոբուսում մարդ է մահացել, երկուսը վիրավորվել են, չի հաստատվում. ավտոբուսը եղել է դատարկ։
Միաժամանակ քաղաքում կա մեկ վիրավոր՝ ոտքի բեկորային վնասվածքով։
01 Հունիս, 2023 17:30
530