Կանադայում 4-րդ օրն է՝ մոլեգնում են անտառային հրդեհները. տարհանվել է 18 000 մարդ (լուսանկարներ)
Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում չորրորդ օրն է, ինչ մոլեգնում են անվերահսկելի անտառային հրդեհները, գրում է golosameriki.com-ը:
Աննախադեպ հրդեհները թույլ չեն տալիս մոտ 18 000 տարհանվածի տուն վերադառնալ: Հրշեջների գնահատմամբ՝ ավերվել է 200 շինություն, այդ թվում՝ 151 բնակելի շենք։
Անտառային պահակախմբի ներկայացուցիչն ասել է, որ բոլոր հրդեհները, ամենայն հավանականությամբ, առաջացել են մարդու գործունեության հետևանքով:
Նոր Շոտլանդիայի վարչապետ Թիմ Հյուսթոնն արգելել է բոլոր այցելությունները անտառային տարածքներ։ Նա կոչ է արել մարդկանց խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել նոր հրդեհների:



01 Հունիս, 2023 18:51
624
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան ստորագրել են ինքնորոշման իրավունքի վերաբերյալ հուշագիր
14 Սեպտեմբեր, 2026 15:58
Ալեն Սիմոնյանը Շոտլանդիայի Ազգային կուսակցության խոսնակին է ներկայացրել Լաչինի ճգնաժամի հետևանքները
08 Հունիս, 2023 17:31
Շոտլանդիան կրկին կփորձի անկախության հանրաքվե անցկացնել
19 Հոկտեմբեր, 2022 21:47