Գինու փառատոնի առանձին օրերի փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ առանձին օրերի փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
««Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 2-ի ժամը 00:00-ից մինչև հունիսի 5-ը՝ ժամը 02:00-ը, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փակ են լինելու մայրաքաղաքի կենտրոնի հետևյալ փողոցները. Սարյանի փողոցի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոց - Զորյան փողոց խաչմերուկ և Թումանյանի փողոցի՝ Փարպեցու փողոցի խաչմերուկից մինչև Թումանյան փողոց - Սարյան փողոց խաչմերուկ ընկած հատվածները՝ կից ներկայացված գծապատկերին համապատասխան:
Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
01 Հունիս, 2023 21:27
848
«Գինու օրեր» փառատոնի ժամանակ տեղի ունեցածը միջանձնային վեճ է, որին փորձ է արվում քաղաքական ենթատեքստ տալ. ՆԳՆ
07 Հունիս, 2026 12:07
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
05 Հունիս, 2026 12:29
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան
07 Հունիս, 2025 22:48
Մանկական գրքի փառատոն․ ընթերցանության նկատմամբ երեխաների հետաքրքրության աճ է նկատվում
01 Հունիս, 2026 18:12
Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնը
21 Ապրիլ, 2026 14:36
Հայաստանում անցկացվելու է «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը
23 Մարտ, 2026 12:52