Գլխավոր դատախազը հանձնարարել է. կվերացվի 16-ամյա տղային ծեծող քրեականի պետի նկատմամբ հետապնդում չհարուցելու որոշումը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարություն է տվել վերացնել Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ArmLur.am-ն այսօր հրապարակել էր տեսանյութ, որտեղ, ըստ լրատվամիջոցի, Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը մտել է Հաղարծին հյուրանոցային համալիր՝ համար պատվիրելու, մատուցողն ասել է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարի, ինչից հետո էլ քրեականի պետը սկսել է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:
01 Հունիս, 2023 22:50
650