Քիշնևում հանդիպել են Ալիևն ու Զելենսկին
Հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունների, 2022 թվականի հունվարին նախագահ Իլհամ Ալիևի Ուկրաինա կատարած այցի և դրա ընթացքում տեղի ունեցած քննարկումների շուրջ։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին ցուցաբերած օգնության համար և նշել, որ այն բարձր է գնահատվում։ Կողմերն ընդգծել են, որ սատարում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
02 Հունիս, 2023 14:50
748
Արուսյակ Ջուլհակյանը Քիշնևում կմասնակցի ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի նիստերին
11 Նոյեմբեր, 2025 19:30
Քիշնևում ընտրություններից հետո ընդդիմության հանրահավաքներ են սկսվել
29 Սեպտեմբեր, 2025 14:27
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Քիշնևում մասնակցել է «Զինված ուժերում մարդու իրավունքները. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովին
17 Հուլիս, 2025 10:05