Ամերիկացի և լեհ գիտնականները բացահայտել են SARS-CoV-2 կորոնավիրուսի խոցելի տեղը, որը կարող է թիրախ դառնալ հիվանդության դեմ պայքարում օգտագործվող նոր դեղամիջոցների համար։

Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսն օգտագործում է, այսպես կոչված, «մոլեկուլային մկրատ», առանց որի այն չի կարող բազմանալ և անջատել մարդու այն սպիտակուցները, որոնք կարևոր են իմունային արձագանքի համար:

Ինչպես փոխանցում է  ShantNews.am-ը, այս մասին հաղորդվում է Science Advances ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մոլեկուլային մկրատը» SARS-CoV-2-PLpro ֆերմենտն է, որը խթանում է վիրուսի վերարտադրության համար անհրաժեշտ սպիտակուցների արտանետումը, ինչպես նաև ճնշում է մոլեկուլները, ինչպիսիք են ցիտոկիններն ու քիմոկինները, որոնք ազդանշանի դեր են կատարում իմունային համակարգի ակտիվացման համար, որպեսզի վերջինս ճնշի վարակը:

Ֆերմենտը կտրում է ուբիքվիտին և ISG15 սպիտակուցները՝ խաթարելով դրանց գործառույթները:

Հետազոտողները պարզել են, որ SARS-CoV-2-PLpro-ն կարող է արգելափակվել երկու ինհիբիտորներով՝ VIR250-ով և VIR251-ով: Այս միացությունները ճանաչում են միայն կորոնավիրուսի սպիտակուցը և չեն արձագանքում մարդու մարմնի այլ նմանատիպ սպիտակուցներին:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

675