Ռուսաստանը «իջնում է նավթային ասեղից»․ այս միտումն աստիճանաբար թափ է հավաքում։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։

Ինչպես ընդգծել է Պուտինը, «ոչ նավթային և գազային եկամուտների դինամիկան աչքի է ընկնում»:

«Հունվար-մայիսին դրանք աճել են 9,1 տոկոսով, ինչը շատ ավելի է, քան կանխատեսումները։ Միաժամանակ, մայիսին ցուցանիշը կազմել է +28,5%։ Խոսքը բյուջեի եկամուտների մասին է, որոնք կապված չեն նավթի ու գազի արտահանման հետ։ Ռուսական լսարանը երևի հիշում է և գիտի, որ մենք միշտ ասում էինք՝ «ե՞րբ ենք իջնելու նավթագազային ասեղից»: Դե, այդ միտումն աստիճանաբար թափ է հավաքում»,- ասաց նախագահը:

542