Եվրահանձնաժողովը (ԵՀ) սկսել է աշխատել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա, որը կպարունակի դրույթներ, որոնք վերաբերում են ԵՄ-ի էմբարգոյին ռուսական նավթի մատակարարումների վրա։ Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Վալդիս Դոմբրովսկիսը՝ ժամանելով Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը։

«Եվրահանձնաժողովը հասկացրել է, որ սկսել է աշխատել պատժամիջոցների 6-րդ փաթեթի վրա՝ նավթային էմբարգո սահմանելու հնարավորությամբ»,- նշել է նա՝ պատասխանելով էներգետիկայի հետագա սահմանափակումներ սահմանելու անհրաժեշտության մասին լրագրողների հարցին։ Դոմբրովսկիսը նաև հավելել է, որ ԵՀ-ն սկսել է ակտիվ ջանքեր գործադրել այս հարցում ԵՄ երկրների միջև «համաձայնություն ստեղծելու համար»։

Լիտվան ԵՄ երկրներից առաջինն էր, որն ամբողջությամբ հրաժարվեց ռուսական գազի ներկրումից, ինչի մասին ապրիլի 2-ին հայտարարել էր հանրապետության էներգետիկայի նախարարությունը։ Ռուսական նավթը նախկինի պես գնում է Լիտվայի Մազեյկիա քաղաքի նավթավերամշակման գործարան, որը միակն է Բալթյան երկրներում, որ վերահսկվում է լեհական Orlen կոնցեռնի կողմից։ Սակայն արդեն հայտարարվել է, որ ռուսական նավթի մատակարարման վերաբերյալ գործող համաձայնագրի ավարտից հետո «Օռլենն» այն այլեւս չի գնի։

968