Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով առողջապահական օբյեկտների կառուցման, վերակառուցման շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար ֆինանսական միջոցների հատկացում ըստ շինարարական օբյեկտների:

Մասնավորապես՝ Դսեղի առողջության կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և բժշկական կահույքով հագեցում, ինչը հնարավորություն կստեղծի ՀՀ Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի թվով 16 բնակավայրերի բնակիչների համար ապահովել բարձրորակ հասանելի և մատչելի բժշկական ծառայությունների մատուցում:

Արմավիր ԲԿ-ի բժշկական սարքավորումների համար ֆինանսական միջոցների հատկացումն անհրաժեշտ է որպեսզի բժշկական հաստատությունների շահագործման հանձնման ժամանակ ապահովվի ծառայությունների լիարժեք մատուցումը:

514