Իսրայելի պաշտպանության բանակը հունիսի 21-ի առավոտյան հայտնել է, որ երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի տրանսպորտային տեխնոլոգիական և նյութատեխնիկական կառավարման կենտրոնում ծառայող հինգ զինծառայողներ ձերբակալվել են այն բանից հետո, երբ տարածվել է տեսանյութ, որտեղ նրանք աջակցություն են հայտնում Հորդանան գետի Ջենին քաղաքում պաղեստինցիների գործողություններին։

Բոլոր հինգն էլ հետագայում ազատ են արձակվել: Նրանց փաստաբանների խոսքով՝ ձերբակալությունը կատարվել է առանց բանակի գլխավոր դատախազի թույլտվության, գրում է Ynet լրատվական պորտալը։
Կասկածյալների փաստաբաններն իրենց հերթին պնդում էին, որ անպարկեշտ լեզվով տեսանյութը «մոնտաժված է զինվորներին անբարենպաստ լույսի ներքո ներկայացնելու համար»։

Երեքշաբթի օրվա դրությամբ առնվազն հինգ պաղեստինցի է զոհվել, ավելի քան 90-ը վիրավորվել է Իսրայելի անվտանգության ուժերի կողմից Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող պաղեստինյան Ջենին քաղաքում իրականացված գործողության ընթացքում։

384