՛՛Վագներ՛՛ ՄՌԿ-ի տեխնիկան շարժվում է Լիպեցկի շրջանով: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Իգոր Արտամոնովը։
՛՛Իրավապահ մարմիններն ու իշխանությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Իրավիճակը վերահսկողության տակ է՛՛,-նշել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ՛՛Վագներ՛՛ ՄՌԿ-ի տելեգրամյան ալիքում հայտարարություններ էին հայտնվել այն մասին, որ իրենց վրա օդային հարձակում է իրականացվել, որում մեղադրվում էր Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը։ ՛՛Վագների՛՛ ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել է ՛՛վերականգնել արդարությունը՛՛։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման մասին մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել Պրիգոժինի դեմ՝ զինված ապստամբություն հրահրելու մեղադրանքով։
Դրանից հետո Պրիգոժինը հայտարարեց, որ վերահսկողության տակ է վերցրել Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում օդանավակայանը: Ավելի ուշ էլ հաղորդվեց, որ Վորոնեժի բոլոր առանցքային օբյեկտները նույնպես «Վագներ»-ի վերահսկողության տակ են։