Ռուսաստան, Մոլդովա, Եգիպտոս, Իսրայել և եվրոպական երկրների տարբեր քաղաքներ։ Սա հայկական ամենախոշոր ավիափոխադրողի՝ «FlyOne Аrmenia»-ի թռիչքների աշխարհագրությունն է։ Ընդամենը 2 տարվա պատմություն, երկու տարվա աշխատանք, նվիրվածություն և հայկական ավիափոխադրողի օդանավերի համար երկինքը բացել է իր դարպասները։

Երևանի օդանավակայանի չվացուցակի էկրանների վրա ամենահաճախ հանդիպող ավիաընկերությունը «FLYONE»-ն է։ Տասնյակ ուղղություններ, հարյուր հազարավոր ուղևորներ։ Հայկական ազգային ավիաընկերությունն ամեն օր Հայաստան և Հայաստանից այլ երկրներ է տեղափոխում մարդկանց, ովքեր ցանկանում են տեսնել աշխարհը։ Հայաստանի քաղաքացիների համար «FLYONE»-ի հետ աշխարհը դարձել է ավելի փոքր, իսկ Հայաստանը՝ տասնյակ հազարավոր օտարերկրացիների համար ավելի հասանելի։

Իր կարճ պատմության ընթացքում «FLYONE»-ը ոչ միայն ընդլայնել է թռիչքների աշխարհագրությունը, օդանավերի պարկը, այլև դարձել է Հայաստանի այցեքարտը, Հայաստանի տնտեսության «օդային շարժիչը»։ Ազգային ավիաընկերությունն այսօր արդեն զբաղեցնում է առաջատար դիրք ոչ միան Հայաստանի ավիափոխադրումների ոլորտում, այլև ընդհանուր տնտեսությունում։ Ավիաընկերության գործունեության շնորհիվ Հայաստանի տնտեսությունն ու բյուջեն համալրվում են ֆինանսական նոր հոսքերով, ինչն անչափ կարևոր է բարդ ժամանակաշրջան ապրող երկրի համար։

Չնայած ընկերության երիտասարդ տարիքին՝ «FLYONE ARMENIA»-ն կարողացել է կյանքի կոչել բազմաթիվ, գաղափարներ և ծրագրեր որոնք գրավել են հարյուր հազարավոր ուղևորների։ Բացի այդ, «FLYONE ARMENIA»-ն լուծում է նաև մեկ այլ, կարևոր խնդիր․ զարգացող և հեռանկարային ընկերությունն ավելացնում է աշխատատեղերի քանակը, աշխատանքով ապահովելով անչափ կարևոր մասնագետների, որոնց թվում են նաև օդաչուները։

«FLYONE»-ը՝ սակայն չի սահմանափակվելու ձեռք բերված հաջողություններով։ Ընկերությունը շարունակելու է ավելի բարձրացնել նշաձողը։

869