
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի Ազգային ժողովի այսօր ընդունած հայտարարությանը, որով նաև կոչ է արվում Վաշինգտոնում գտնվող և Ադրբեջանի հետ բանակցող պատվիրակությանը դադարեցնել դրանք՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը:
«Արցախի ԱԺ-ն ընդունեց հայտարարություն, որով կոչ է անում Վաշինգտոնում հայկական պատվիրակությանն անհապաղ դադարեցնել բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը եւ այն պահպանելու ՓԱՍԹԱԹՂՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ տրամադրումը:
Դուք կամ ձեր իսկ ժողովրդին դավաճանում եք, կամ ուղղակի աննասուն եք։
Լավ, ոնց կարելի է, թշնամուդ ջրաղացին ինքդ ջուր լցնե՞ս»,- գրել է նա: