Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվա կատարած այցի ընթացքում՝ մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ -ն հանդիպել է խոշորագույն շինարարական ընկերության «Մոսմետրոստրոյ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի հետ։ 

Բաբկեն Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել  ընկերության տնօրենին հրավերի համար և կարևորել «Մոսմետրոստրոյ» ընկերության դերը Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման և արդիականացման ծրագրի հարցում, ինչպես նաև առկա խնդիրները համատեղ ջանքերով լուծելու առումով։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երևանի մետրոպոլիտենի զարգացմանը, վերակառուցմանը և արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը վստահությամբ ընդգծել է, որ «Մոսմետրոստրոյ» ընկերության մասնագետների մասնագիտական ներդրումն ու փոխգործակցությունը կնպաստի արդիականացման ուղղությամբ համագործակցության զարգացմանը և արդի հարցերի վերաբերյալ նորարական մոտեցումների ձևավորմանը։ 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որից հետո մասնակիցները շրջայց են կատարել «Մոսմետրոստրոյ» ընկերությունում։

491