ՀԿՏԿ-ն հայտարարում է փորձագետների բաց մրցույթ.

Դրանք են՝ 

Աջակցող փորձագետ 1. Պետական կառավարման բարեփոխումների փորձագետ

Պարտականություններ

Վերլուծել Հայաստանի կառավարության ներկայիս կառուցվածքային ճարտարապետությունը,
Առաջարկել այնպիսի կառուցվածք, որը կնպաստի կառավարության հաղորդակցության արդյունավետ գործարկմանն ու համակարգմանը, ինչպես նաև տեղեկատվության սահուն և թափանցիկ փոխանցմանը հանրությանը:

Պահանջներ

Մագիստրոսի կոչում հանրային ​​կառավարման, քաղաքագիտության կամ նմանատիպ այլ բնագավառում։
Առնվազն 8 տարվա ընդհանուր մասնագիտական ​​փորձ պետական ​​կառավարման ոլորտում։
Առնվազն 5 տարվա հատուկ փորձ պետական ​​կառավարման բարեփոխումների քաղաքականության մշակման և/կամ իրականացման գործում։
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերում փորձը Instrument of Pre-Accession Assistance (IPA)-ում և/կամ Արևելյան գործընկերության երկրներում կդիտվի որպես առավելություն։

Աջակցող փորձագետ 2. Պետաիրավական/օրենսդրական հարցերի փորձագետ
Պարտականություններ


Վերլուծել Հայաստանի կառավարության հաղորդակցությանը վերաբերող գործող օրենսդրությունը և կարգավորող դաշտը,
Առաջարկել փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են առաջարկվող կառուցվածքի գործարկմանն ու անխափան գործունեությանն աջակցելու համար:

Պահանջներ

Մագիստրոսի կոչում իրավագիտության, հանրային կառավարման կամ քաղաքագիտության ոլորտում,
Առնվազն 5 տարվա ընդհանուր մասնագիտական փորձ իրավաբանության ոլորտում, գերադասելի է պետական ​​մարմիններում կամ խորհրդարանում իրավախորհրդատուի պաշտոններում,
Կառավարության հաղորդակցության և տեղեկատվության ազատության հետ կապված Հայաստանի օրենսդրական և կարգավորող դաշտի ընդհանուր իմացություն,
Օրենսդրության վերլուծության և մշակման առնվազն 3 տարվա հատուկ փորձ, ներառյալ Հայաստանում կամ Արևելյան գործընկերության երկրներում օրենքների և/կամ ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակում:
Անգլերենի աշխատանքային իմացությունը պարտադիր է։
Հայաստանում և/կամ Արևելյան գործընկերության այլ երկրներում տեղեկատվության ազատության օրենսդրության վերլուծության փորձը կդիտվի որպես առավելություն:

Աջակցող փորձագետ 3. Հանրային ֆինանսների կառավարման փորձագետ

Պարտականություններ

Վերլուծել առաջարկվող կառուցվածքի հարկաբյուջետային և բյուջետային ազդեցությունը,
Համակարգել՝ առաջարկելով/մշակելով համապատասխան օժանդակ օրենսդրություն կամ կանոնակարգեր՝ առաջարկվող փոփոխությունների տնտեսական և ֆինանսական գնահատման միջոցով:

Պահանջներ

Մագիստրոսի կոչում ֆինանսների, տնտեսագիտության, հանրային կառավարման կամ նմանատիպ այլ բնագավառներում:
Առնվազն 5 տարվա ընդհանուր մասնագիտական փորձ պետական ֆինանսների կառավարման ոլորտում, նախընտրելի է կենտրոնական մակարդակի պետական հաստատություններում,
Տեղեկացվածություն Հայաստանում ծրագրային բյուջետավորմանն ու բյուջետային օրենքներին,
Առնվազն 2 տարվա փորձ պետական ֆինանսների քաղաքականության և գործընթացների ոլորտում, ներառյալ բյուջետային գործընթացներ, մեթոդաբանություններ և մոտեցումներ:
Անգլերենի աշխատանքային իմացությունը պարտադիր է։

Աջակցող փորձագետ 4. Ռազմավարական հաղորդակցության փորձագետ

Պարտականություններ

Վերլուծել առկա հաղորդակցության ռազմավարությունները և Կառավարության հաղորդակցության անձնակազմի ներկայիս կարողությունները։
Առաջարկել վերապատրաստման միջոցառումներ՝ բարձրացնելու կառավարության ռազմավարական հաղորդակցման կարողությունները:

Պահանջներ

Մագիստրոսի կոչում հաղորդակցության, լրագրության, թվային մարքեթինգի կամ նմանատիպ այլ բնագավառում:
Առնվազն 5, գերադասելի է 8 տարվա ընդհանուր մասնագիտական փորձ հաղորդակցության/հասարակայնության հետ կապերի մասնագետի պաշտոնում, գերադասելի է պետական հաստատություններում,
Առնվազն 2, գերադասելի է 4 տարվա փորձ հաղորդակցության ռազմավարությունների մշակման և/կամ իրականացման ոլորտում, նախընտրելի է պետական հաստատությունների համար:
Գրավոր և բանավոր անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
ԵՄ-ի կամ այլ միջազգային դոնորների կողմից Հայաստանում և/կամ Արևելյան գործընկերության երկրներում ֆինանսավորվող ծրագրերում որպես հաղորդակցման փորձագետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն:

Աջակցող փորձագետ 5. Մեդիա և հաղորդակցության փորձագետ

Պարտականություններ

Նպաստել Հայաստանի կառավարության ռազմավարական հաղորդակցության կարողությունների բարձրացմանը՝ մշակելով և անցկացնելով կառավարության հաղորդակցության անձնակազմի կարիքներին համապատասխան դասընթացներ՝ լրատվամիջոցների հետ արդյունավետ հարաբերություններ զարգացնելու և պահպանելու վերաբերյալ:

Պահանջներ

Մագիստրոսի կոչում հաղորդակցության, լրագրության, թվային մարքեթինգի կամ նմանատիպ այլ բնագավառում:
Առնվազն 5, գերադասելի է 7 տարվա ընդհանուր մասնագիտական փորձ Հայաստանյան մեդիա/լրագրության ոլորտում։
Առնվազն 2, գերադասելի է 4 տարվա մասնագիտական փորձ հաղորդակցության մասնագետի պաշտոնում, որտեղ լրատվամիջոցների հետ կապը հիմնական պարտականություն է եղել։
Անգլերենի աշխատանքային իմացությունը պարտադիր է։
ԵՄ-ի կամ այլ միջազգային դոնորների կողմից Հայաստանում և/կամ Արևելյան գործընկերության երկրներում ֆինանսավորվող հաղորդակցման ծրագրերում աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն:

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (անգլերեն լեզվով և EuropeAid ձևաչափով) և հետաքրքրության նամակը [email protected] էլ․ հասցեին՝ մինչև 2023 թվականի հուլիսի 20-ը։

887