Գնել Սանոսյանը և Հունգարիայի դեսպանը քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Հունգարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին։
Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կարևորվել է նաև միջտարածաշրջանային համագործակցությունը։
07 Հուլիս, 2023 21:41
529