«Արմավիր» ՔԿՀ-ում թաքստոցում պահված թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հուլիսի 7-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, համատեղ խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերից մեկում: Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից:
Խուզարկության արդյունքում սեղանի վրա դրված ինքնաշեն, փայտե տուփի աստառի տակից հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել 0,72 գրամ քաշով, սպիտակ, փոշենման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
11 Հուլիս, 2023 02:34
1126
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է կալանավորի ինքնասպանության փորձը
20 Մարտ, 2026 15:02
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ
18 Մարտ, 2026 18:54
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը
13 Փետրվար, 2026 15:40
«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ
26 Հուլիս, 2023 22:46
«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ
15 Փետրվար, 2022 20:04
«Վանաձոր» ՔԿՀ-ում «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակցի կողմից կալանավորված անձին փոխանցված փաթեթն առգրավվել է
28 Հունվար, 2022 01:36