Արցախում սննդի սակավությունն այնքան սուր է, որ վերջին օրերին կառավարությունը մարդասիրական օգնություն է ցուցաբերել երեխա ունեցող ընտանիքներին։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Մեկ երեխային տրվել է 0,5 կգ շաքարավազ և 0,5 լ ձեթ, իսկ մնացած ընտանիքները զրկված են դրանից՝ պետական պահուստների սահմանափակ ծավալի պատճառով»,- գրել է Բեգլարյանը։

401