Ֆրանսիան Կիևին կզինի հեռահար հրթիռներով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր՝ հուլիսի 11-ին, հայտարարել է, որ որոշել է հեռահար հրթիռներ տեղափոխել Կիև, հայտնում է France-Presse-ը (AFP):
Ելիսեյան պալատի ղեկավարի խոսքով՝ որոշումն ընդունվել է՝ աջակցելու Ուկրաինայի զինված ուժերի շարունակվող հակահարձակմանը։
«Ես որոշել եմ մեծացնել զենքի և (ռազմական) սարքավորումների մատակարարումը, որպեսզի ուկրաինացիներին տամ հեռահար հարվածներ հասցնելու հնարավորություն՝ պահպանելով մեր դոկտրինան, որը թույլ է տալիս Ուկրաինային պաշտպանել իր տարածքը», - ասել է Մակրոնը:
11 Հուլիս, 2023 18:13
457