Ջրավազանից տղամարդու դի է դուրս բերվել

Հուլիսի 12-ին՝ ժամը 06։42-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի ՀԷԿ-ի ջրավազանում տղամարդու դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ջրավազանից դուրս են բերել Յ. Դ.-ի (ծնված 1939 թ.) դին:
12 Հուլիս, 2023 14:34
631