
ԵՊՀ-ում դասավանդելու վերաբերյալ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, որի հետևանքով պայմանագիրը լուծարվել է։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանը՝ անդրադառնալով նախկին պատգամավորի Գևորգ Պետրոսյանի՝ ԵՊՀ-ից իր աշխատանքից զրկվելու վերաբերյալ հայտարարությանը:
Ըստ նրա՝ Պետրոսյանը ԵՊՀ-ում դասախոս աշխատել է ժամավճարային հիմունքով: Անցած ուսումնական տարվա սկզբին նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր (մինչև 30․06․2023 թ․), որի ժամկետը լրանալուց առաջ՝ հունիսի 19-ին, այդ մասին նրա համալսարանական էլհասցեին ուղարկվել է պատշաճ ծանուցում։ Դրանից հետո՝ հունիսի 30-ին, լուծարվել է նրա հետ կնքված որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը։
«Ժամավճարային հիմունքով դասախոսներին հրավիրելու նախաձեռնությամբ հանդես են գալիս ամբիոնները, իսկ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնը մինչ այս պահը նման առաջարկ չի ներկայացրել»,- հավելեց խոսնակը: