«Կրեմլյան լվացքատուն» տելեգրամյան ալիքի ադմինի, ԱԴԾ նախկին գնդապետ Միխայիլ Պոլյակովը, ձերբակալվել է հուլիսի 14-ին:
Աղբյուրը հայտնում է, որ երեկ ԱԴԾ գնդապետ Պոլյակովի խուզարկության ժամանակ (նա ապրում էր «Ստարայա Պլոշչադում» ՌԴ նախագահի աշխատակազմի շենքի դիմաց գտնվող շքեղ բնակարանում), նրանք ոչ միայն գտել են ռուբլով և դոլարով կանխիկ գումար, մի քանի տասնյակ քարտեր, ոսկի և նվերներ Սոլովյովից, այլեւ տարբեր տեսակի ֆայլեր, որոնցից հետեւում է, որ գնդապետ Պոլյակովը, ելնելով բարձրաստիճան, բայց անանուն անձանց շահերից, կոտրել է մի շարք հայտնի անձանց փոստեր, որոնց թվում են Մուխինը, Օրլովը, Սիմոնյանը, Սոբչակը, Կուդրինը, Վասիլևան, Նեմերյուկը, Սերգունինան, բուհերի ռեկտորներ, քաղտեխնոլոգներ, գլխավոր խմբագիրներ, հետախույզներ։ «Պոլյակովն ու նրա ֆեյքերը «հավաքագրել» են գրեթե ողջ քաղաքական ու տարածաշրջանային Telegram-ները»:
Նրանք կապված են եղել ադրբեջանական լոբբիի հետ, ակտիվորեն զբաղվում էին Բաքվի դիրքորոշման հրապարակումներով։ Պոլյակովը զբաղվել է նաև բիզնես ներկայացուցիչների հեղինակության դեմ փաստեր հավաքելով։