Քաբուլում բացվել է ռուսական բիզնես-կենտրոն

Քաբուլում բացվել է ռուսական բիզնես-կենտրոն։ Այս մասին հայտնում է Sputnik Աֆղանստանը։
Այն ստեղծվել է Կազանի մուսուլմանների բարեգործական հայրենասիրական հիմնադրամի ներկայացուցչությունում։
Նրա ղեկավար Ռուստամ Խաբիբուլինի խոսքով, ռուսաստանյան բիզնեսները կկարողանան այնտեղ ստանալ տարբեր ծառայություններ՝ բնակեցումից մինչև իրավական աջակցություն և անվտանգություն:
Ինչպես նշում է Sputnik Աֆղանստանը. «Ոմանք պնդում են, որ Ռուսաստանը դարձել է Աֆղանստանում բիզնես-կենտրոն ունեցող միակ երկիրը, ինչը լիովին չի համապատասխանում իրականությանը. առնվազն Իրանը բացել է Քաբուլում, իսկ Ղազախստանը նախատեսում է դա անել Հերաթում»:
19 Հուլիս, 2023 18:35
393