11 մարդ է զոհվել մեքսիկական սահմանամերձ Սան Լուիս Ռիո Կոլորադո քաղաքի բարում բռնկված հրդեհից, սոցկայքերում  տեղեկացրել է  Սոնորայի նահանգապետ Ալֆոնսո Դյուրասոն։

Հաղորդվում է, որ բարի վրա հարձակվել է կանանց հետապնդելու համար դուրս արված այցելուն, գրում է BBC-ն։ Դրանից հետո նա վերադարձել  և բռնկվող նյութով շիշ է նետել։

Ինչպես տեղեկացնում է  Reuters գործակալությունը, զոհվել է 4 կին և 7 տղամարդ։ Եվս 4 մարդ հոսպիտալացվել է։ Որոշ տուժածների հասցրել են ԱՄՆ-ի հիվանդանոցներ։ Հարձակվողը ձերբակալվել է, նա հարբած է եղել։

564