Ալիևի ռեժիմը շարունակում է հետապնդել իր հակառակորդներին. նախորդ օրը բերման է ենթարկվել ԱՀ Ժողովրդավարության և բարգավաճման կուսակցության նախագահ Գուբադ Իբադօղլուն։

ԱՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Թուրքիայում արգելված FETÖ կազմակերպության հետ քաղաքական գործչի կապերի մասին, թե իբր վերջինս համագործացում է Ֆեթուլլահ Գյուլենի հետ։

Ձերբակալվածներից մեկի հայտարարության հիման վրա քաղաքական գործչի աշխատասենյակում խուզարկություն է կատարվել, գործի վերաբերյալ փաստաթղթեր են հայտնաբերվել։

Այս պահին նրան մեղադրանք է առաջադրվել կեղծ փողեր ու փաստաթղթեր պատրաստելու համար։

Քաղաքական գործչի դուստրը՝ Ժալյա Բայրամովան կասկածել է իր հոր աշխատասենյակում 40 հազար ԱՄՆ դոլարի առգրավման մասին տեղեկությունների իսկությանը՝ ենթադրելով, որ այդ գումարը դրվել է խուզարկության ժամանակ։

Ինքը՝ Իբադօղլուն, հայտարարել է, որ ձերբակալվել է Իլհամ Ալիեւի հրահանգով։

417