Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Հուլիսի 26-ին՝ ժամը 17։59-ին, Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Մոտ 5000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։
Դեպքի վայրում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին՝ ժամը 22:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար։
26 Հուլիս, 2023 23:50
601
Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել․ քաղաքապետարան (տեսանյութ)
16 Օգոստոս, 2024 00:46
Նուբարաշենի աղբավայրում փրկարարները շարունակում են իրականացնել հերթապահություն (տեսանյութ)
28 Հուլիս, 2023 01:59
Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մեկուսացվել է
21 Հուլիս, 2023 20:38
Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել․ քաղաքապետարան (տեսանյութ)
16 Օգոստոս, 2024 00:46
Նուբարաշենի աղբավայրում փրկարարները շարունակում են իրականացնել հերթապահություն (տեսանյութ)
28 Հուլիս, 2023 01:59
Հրդեհ՝ Սիսիան քաղաքի աղբավայրում
24 Հուլիս, 2023 18:32