Տավուշի մարզի Նոյեմբարյան-Բագրատաշեն ճանապարհին՝ դեպի Բագրատաշենի անցակետ տանող հատվածում, վաղ առավոտյան ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով 3 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնից հայտնել են, որ տուժածներից մեկը` ՌԴ քաղաքացի 37-ամյա Ռաֆայել Օգանյանը, գիտակցության չգալով, մահացել է: 

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, տուժածների ինքնությունը:

424