Դրանց դրոշ խփող բրիգադը արդեն բնաջնջվել է, նոր տեսանյութեր չեն կարողանում նկարել, հնուց պահածն են սկսում ֆռցնել, դրանք հենց դրա համար էլ պահել էին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Տեսչական մամնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը:

« Հիմա էլ, մարտական գործողությունների մուռը շարունակում են բնակավայրերից հանել, սրանք հենց մի քիչ նեղվում են սկսում են բնակավայրերին խփել, սրանք քարի ու շենքերի հետ կռիվ տվող են։

Չեն կարում հասկանան, որ Մարտունիին ու Ասկերանին խփելով իրանց ձախողումը չի մեղմանում, իրենց «անպարտելի» սպեցնազին էլ հետ չեն բերելու։ Ամեն քաղաքի վրա ուղղված կրակոցները կրկնակի ու եռակի անգամ շատ հետ ենք ուղարկելու ձեր ահաբեկիչների գլխին։

Մերոնք սրբապիղծ ահաբեկիչների դեմ ասպետական մարտեր են մղում․․․ Փառք»։

Դրանց դրոշ խփող բրիգադը արդեն բնաջնջվել է, նոր տեսանյութեր չեն կարողանում նկարել, հնուց պահածն են սկսում ֆռցնել, դրանք...

Опубликовано Ashot Asatryan Четверг, 22 октября 2020 г.
1319