Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 48-ամյա Զորիկ Ս․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել Սևանա լճի ափամերձ հատվածում՝ եղեգների մեջ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները պարեկների ու քաղաքացիների հետ միասին օգնել են, որ ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերվի անվտանգ վայր։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։