Հայաստանից մեքենաների արտահանումը կիրականացվի պարզեցված ընթացակարգով

Հայաստանից մեքենաների արտահանումը կիրականացվի պարզեցված ընթացակարգով. դրա համար մինչև տարեվերջ կսկսի գործել էլեկտրոնային անձնագրերի միասնական հարթակը։ Հիմնական էությունը հետևյալն է. Հայաստանից վաճառքի նպատակով Ռուսաստան տեղափոխվող մեքենաների էլեկտրոնային անձնագիրը դեռ տրվում է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին, բայց երբ կայքը ստեղծվի, մեքենաներն էլեկտրոնային անձնագիր կունենան արդեն մեր երկրում, ինչը շատ կհեշտացնի գործընթացը»,- նշել է էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Արմեն Եգանյանը։
31 Հուլիս, 2023 15:36
1442