«Վագներ»-ի մարտիկները կմնան բելառուսական բանակում՝ պայմանագրային ծառայության
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր է երկրում գտնվող «Վագների» մարտիկներին թողնել բելառուսական բանակում՝ պայմանագրային ծառայության:
«Դա իմ նախաձեռնությունն էր (Բելառուսում «Վագների» մարտիկներին տեղակայելու մասին,– խմբ.), և ես չեմ զղջում։ Ես ուզում եմ այդ տղաներին թողնել մեր երկրի զինված ուժերում։ Եվ, ելնելով դրանցից, ավելի ակտիվորեն ստեղծել պայմանագրային բանակ»,- ասել է նա։
Լուկաշենկոն նշել է, որ «Վագներ»-ի ինչ-որ ստորաբաժանումներ անցել են ռուսական կանոնավոր բանակի կազմ, նաև աշխատում են Աֆրիկայում, որոշ մասը կմնա Բելառուսում:
01 Օգոստոս, 2023 22:32
963